Jump to content

Լեսթեր Սիթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեսթեր Սիթի
Ամբողջական անուն Leicester City Football Club
Մականուն(ներ) The Foxes (Աղվեսներ)
Հիմնադրում 1884
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Քինգ Փաուեր
Տարողունակություն 32,315
Տեր Թաիլանդ King Power International Group
Նախագահ Թաիլանդ Վիչայ Շրիվադանապրաբահա
Մարզիչ Անգլիա Կրեյգ Շեքսպիր
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2016-17 12-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Լեսթեր Սիթի (անգլ.՝ Leicester City), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Լեսթեր քաղաքից, որը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։

Երկար տարիներ ակումբի տնային մարզադաշտը եղել է «Ֆիլբերտ Սթրիթը», որտեղ խաղացել է մոտ 111 տարի։ 2002 թվականից «Լեսթերի» տնային մարզադաշտը «Քինգ Փաուերն» է, որը կարող է տեղավորել 32,315 հանդիսական։ Ակումբի մականունն է «աղվեսներ»։

Ակումբի ամենամեծ ձեռքբերումը եղել է չեմպիոնությունը Պրեմիեր Լիգայի 2015-16 մրցաշրջանում։

«Լեսթերը» հիմնադրվել է 1884 թվականին՝ սկզբնական «Լեսթեր Ֆոսսի» անունով։ Երկար ժամանակ ակումբը միայն ընկերական խաղերի էր մասնակցում։ 1891 թվականից սկսեց հանդես գալ Կենտրոնական լիգայի առաջնությունում, իսկ 3 տարի հետո՝ 1894 թվականին ակումբը տեղափոխվեց երկրորդ դիվիզիոն։ Այդ ժամանակ էլ «աղվեսներն» ունեցան պատմության մեջ իրենց ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ Անգլիայի գավաթի ընտրական փուլում 13:0 հաշվով հաղթեցին «Նոթս Օլիմպիկին»։ «Լեսթերը» 1 անգամ հաղթել է Առաջին լիգայում՝ Անգլիայի երրորդ դիվիզիոնում (2008/09), 3 անգամ նվաճել է Լիգայի գավաթը (1963/64, 1996/97, 1999/00) և 1 անգամ դարձել է Անգլիայի սուպերգավաթակիր (1971)։ Չեմպիոնշիպի 2013/14 մրցաշրջանի արդյունքում «Լեսթերը» զբաղեցրեց առաջին հորիզոնականը և Պրեմիեր Լիգայի 2014/15 մրցաշրջանում հանդես գալու հնարավորություն ստացավ։ 2015/16 մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը Պրեմիեր Լիգայում։

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Դանիա ԴՊ Կասպեր Շմեյխել
2 Անգլիա ՊՇ Դենի Սիմպսոն
3 Անգլիա ՊՇ Բեն Չիլուել
5 Ճամայկա ՊՇ Ուես Մորգան Ավագ
6 Գերմանիա ՊՇ Ռոբերտ Հուտ
7 Անգլիա ԿՊ Դեմարայ Գրեյ
8 Նիգերիա ՀՐ Կելեչի Իհեանաչո
9 Անգլիա ՀՐ Ջեյմի Վարդի
10 Ուելս ԿՊ Էնդի Քինգ
11 Անգլիա ԿՊ Մարկ Օլբրայթոն
12 Անգլիա ԴՊ Բեն Համեր
13 Նիգերիա ՀՐ Ահմեդ Մուսա
15 Անգլիա ՊՇ Հարի Մագուայր
Դիրք Խաղացող
16 Ավստրիա ՊՇ Ալեքսանդր Դրագովիչ (վարձավճարով Բայեր Լևերկուզենից)
17 Շվեյցարիա ԴՊ Էլդին Յակուպովիչ
18 Գանա ԿՊ Դենիել Ամարտի
19 Ալժիր ՀՐ Իսլամ Սլիմանի
20 Ճապոնիա ՀՐ Շինջի Օկազակի
21 Իսպանիա ԿՊ Վիսենտե Իբոռա
22 Անգլիա ԿՊ Մետի Ջեյմս
23 Արգենտինա ՀՐ Լեոնարդո Ուլոա
25 Նիգերիա ԿՊ Վիլֆրիդ Նդիդի
26 Ալժիր ԿՊ Ռիյադ Մահրեզ
28 Ավստրիա ՊՇ Քրիստիան Ֆուկս
29 Թունիս ՊՇ Յոան Բենալուան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսթեր Սիթի» հոդվածին։